Home / Армения / Կառավարությունը փորձում է մեղմել գազի գնի թանկացման ազդեցությունը

Կառավարությունը փորձում է մեղմել գազի գնի թանկացման ազդեցությունը

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582.8 հազար դրամ, իսկ գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021.9 հազար դրամ:

Կառավարությունը նաև ավելացրել է հատկացվող նպաստների գումարը: Հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով հատկացրել է 751,271.5 հազար դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազար դրամ, կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 2,640,027.3 հազար դրամ։

Նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ սրանով ամբողջությամբ իրականացվում է մայիս ամսից գազի սակագնի բարձրացման հետևանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։

Tekali Taxi