Home / Армения / ՀԱԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում կրկին արգելեցին

ՀԱԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում կրկին արգելեցին

Այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկվեց Հայ
Ազգային Կոնգրեսի կողմից`
սեպտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը:

Քննարկման
ժամանակ, որին Կոնգրեսից ներկա էր Տիգրան Առաքելյանը, ով իրազեկումը ներկայացրել էր
երեկ, քաղաքապետարանի և ընդդիմության ներկայացուցիչների միջև թեժ բանավեճ ծավալվեց,
որը, սակայն, ընդդիմության համար անարդյունք էր. Երևանի քաղաքապետարանը կրկին արգելեց
Հայ Ազգային Կոնգրեսին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում` առաջարկելով
սեպտեմեբրի 24-ին օգտագործել Մատենադարանին հարող տարածքը:

Նիստին Տիգրան Առաքելյանն
հայտարարեց, որ բանավիճել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ պարզապես
անիմաստ է, և տվյալ հարցը պետք է փորձել լուծել դատարանի միջոցով:

Հիշեցնենք,
որ նման որոշում էր կայացվել նաև նախորդ իրազեկման դեպքում, երբ Ազատության
հրապարակում արգելվել էր սեպտեմբերի 17-ի հանրահավաքը:


Tekali Taxi