Գլխավոր / Армения / «Սթար» սուպերմարկետների վրա հարձակվել են պրոֆեսիոնալներ

«Սթար» սուպերմարկետների վրա հարձակվել են պրոֆեսիոնալներ

Սեպտեմեբրի 5-ին «Սթար» սուպերմարկետների ցանցի վրա հարձակում գործած խումբը, ենթադրաբար, 4 հոգուց է բաղկացած եղել: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, հենց այդքան մարդ են ֆիքսել սուպերմարկետում տեղադրված տեսախցիկները:

Հարձակվողները գործել են չափազանց արագ, հարձակման ողջ ընթացքը տևել է 2-4 րոպե, և այդ ժամանակահատվածում մահակներով զինված հարձակվողները հասցրել են խանութներից դուրս բերել տարադրամի փոխանակման կետերի չհրկիզվող պահարանները:

Հանցագործների գործելաոճը վկայում է այն մասին, որ տվյալ դեպքում գործել է լավ պատրաստված, պրոֆեսիոնալ խումբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին մոտ մեկ ժամվա ընթացքում հանցագործները կողոպտել են «Սթար» սուպերմարկետների ցանցի` Ավանում և Մալաթիա-Սեբաստիայում գտնվող մասնաճյուղերը:

Tekali Taxi