Գլխավոր / Армения / Որոշ ռեկտորներ ուսանողներին սխալ տեղեկատվություն են տրամադրում. փոխնախարար

Որոշ ռեկտորներ ուսանողներին սխալ տեղեկատվություն են տրամադրում. փոխնախարար

ԿԳ նախարարության կողմից իրականացվող ստուգումները Հայաստանի ոչ պետական բուհերում և դրանց` պետական չափորոշիչներին չհամապատասխանելը հանգեցնում է նմանատիպ ուսումնական հաստատությունների գործունեության կասեցմանը:

Այս գործընթացը պատճառ է դարձել, որ մի շարք արդեն արտոնազրկված ուսումնական հաստատություների ռեկտորներ իրենց ուսանողներին սխալ տեղեկատվություն են տալիս` ասելով, որ շուտով կվերականգնվի արտոնագիրը, և բուհը կշարունակի իր գործունեությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը և որպես օրինակ նշել է Մենեջմենթի ինստիտուտը:

«Ստանալով նման տեղեկատվություն` մենք ԿԳ հրավիրեցինք մի քանի ծնողների և նրանց տվեցինք ճիշտ տեղեկատվություն, որպեսզի իրենց երեխաները հետագայում փաստի առաջ չկանգնեն և կարողանան ճիշտ ժամանակին ընտրել, թե որ բուհում են շարունակելու ուսումը»,- հավելել է Արա Ավետիսյանը:

Tekali Taxi