Home / Армения / Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն

Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն

Սեպտեմբերին Վրաստանում բացվելու է ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչություն: Այս հարցն այսօր քննարկելու են Վրաստանի խորհրդարանական 3 հանձնաժողովներ:

Վրաստանի արտաքին հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Ակակի Մինաշվիլիի կարծիքով` Վրաստանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչությունը նպաստելու է Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմանը: «Սա ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացին ուղղված ևս մեկ քայլ է»,- ասել է  Մինաշվիլին:

Մինչ այժմ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Վրաստանի Պաշտպանության նախարարության շենքում էր աշխատում, հաղորդում է Грузия Online-ը:

Tekali Taxi