Home / Армения / Ամերիկյան փոփ խումբը հանդես կգա Հայաստանում

Ամերիկյան փոփ խումբը հանդես կգա Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ամերիկյան բազմազան մշակույթի հարուստ ներկապնակից սեպտեմբերից 11-15-ը հայ հանդիսատեսին է ներկայացնում ինդի փոփ ժանրը ներկայացնող «Բրազավիլ» խմբին: «Բրազավիլը» Երևանում ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00-ին, Բաղրամյան փողոցի վրա գնտվող Սիրահարների այգում: Սեպտեմբերի 13-ին խումբը կլինի Գյումրիում ու նույն օրը ժամը 19:00 համերգով հանդես կգա տեղի դրամատիկական թատրոնի շենքում: Խումբը նաև հանդես կգա երաժշտական դպրոցի սաների համար Հրազդան քաղաքում և կանցկացնի վարպետության դասեր Երևանում: Բոլոր միջոցառումներին մուտքն ազատ է:

«Բրազավիլ» խումբը ձևավորվեց 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: Խմբի մյուս անդամներն են. Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ), և Դեյվիդ Ռեյլիք (սաքսոֆոն, թրոմբոն): «Բրազավիլը» թողարկել է ինն ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել, հաղորդում է ԱՄՆ-ը դեսպանատան կայքը:

Tekali Taxi