Գլխավոր / Армения / Իրանը Ղուրանն այրելու ցանկությունը կապել է Իսրայելի հետ

Իրանը Ղուրանն այրելու ցանկությունը կապել է Իսրայելի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին դատապարտել է այն եկեղեցականին, ով սեպտեմբերի 11-ին մտադիր էր այրել մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը: Նախարարը խոսել է մահմեդականների և այլ կրոնի ներկայացուցիչների արձագանքի մասին:

Հիշեցնենք, որ Ֆլորիդայի եկեղեցու քահանա Թերի Ջոնսը հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի օրն այրելու է Ղուրանը:

Մոթաքին հայտարարել է, որ աշխարհը սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների ականատեսը չէր լինի, եթե ժամանակին արևմտյան իշխանությունները դատապարտեին իսլամի նկատմամբ իրականացրած գործողությունները:

«Ջորջ Բուշի ղեկավարման ընթացքում կրոնական խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության տապալումը, ինչի մասին նախագահը բարձրաձայնեց 11-ի դեպքերից հետո… և այս քայլը (նկատի ունի Ղուրանի հնարավոր այրումը – Epress.am) հանգեցնելու են ոչ միայն իսլամական աշխարհի, այլև այլ կրոնների ներկայացուցիչների բուռն արձագանքին»,- ասել է Մոթաքին:

Նախարարը «մեղմ պատերազմ է» կոչել Ղուրանի այրման փաստն` նշելով, որ դրա հետևում կանգնած են «իսրայելական» ուժերը ու կոչ արել ԱՄՆ իշխանություններին ապահովել Ամերիկայում բնակվող մահմեդականների հիմնարար իրավունքներն ու կանխարգելել նման վիրավորական գործողությունները:

Tekali Taxi