Լուչեսկուն ինքնադրսևորվելու հնարավորություն կտա Մխիթարյանին
Սեպտեմբերի 9-ին լրագրողների հարցերին է պատասխանել «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն: Հանդիպումը տեղի է ունեցել բաց մարզումներից առաջ, որին մասնակցում էին նաև թիմի նորեկները, այդ թվում և հայաստանցի Հենրիխ Մխիթարյանը:
Խոսելով Մխիթարյանի մասին` «Շախտյորի» մարզիչն ասել է. «Մեր թիմում առանձին առաջնորդներ չկան, փոխարենը ամբողջ թիմն է առաջնորդ: Հուսով եմ, որ նա էլ այդպիսինը կդառնա, ինչի համար պետք է շատ աշխատի: Իսկ ես, իմ կողմից, Հենրիխին ինքնադրսևորվելու հնարավորություն կտամ»:
«Շախտյորի» պաշտոնական կայքում տեղադրված է Հենրիխ Մխիթարանի հարցազրույցը, որում խոսելով հիմնական կազմում հայտնվելու համար մրցակցության մասին, ֆուտբոլիստն ասել է. « Բոլորն էլ գիտեն, որ իմ մրացակիցը Ժադսոնն է: Նրա հետ մրցակցության մեջ մտնելը միայն օգտակար կլինի և ոչ միայն թիմի համար, այլև իմ համար: Սա շատ կարևոր է»: