Home / Армения / ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները տեղեկացնում են բժշկական համալսարանի մոտ միջադեպի մասին

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները տեղեկացնում են բժշկական համալսարանի մոտ միջադեպի մասին

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ոստիկանապետության գործիքներից մեկը, այսպես կոչված, «կարմիր բերետավորների» խմբերը, ընդդիմության խնդիրներից ազատ ժամանակ, իրենց տեր ու տնօրեն են զգում Երևանի փողոցներում։ Նրանք իրենց «իշխանությունն» ու ուժը հատկապես սիրում են ցուցադրել ուսանող երիտասարդության նկատմամբ, այն էլ քիչ թե շատ աչքից հեռու տեղերում։

Այսպիսի քաշքշուկի հերթական մի դեպք է գրանցվել այսօր՝ սեպտեմբերի 10-ին, բժշկական համալսարանի բակային մասում, որտեղ ուսանողները հանգիստ կանգնած զրուցել են։ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներս, տեղեկանալով այդ մասին, շտապեցինք դեպքի վայր, միջամտեցինք ու պահանջեցինք ոստիկանական ծառայողներից բացատրել իրենց գործողությունների օրինականության հիմքերը։

Վերջիններս, ըստ էության չկարողանալով որևէ բացատրություն տալ, ստիպված եղան հեռանալ՝ այդ ընթացքում հաջողացնելով, իհարկե, գողանալ մեր լուսանկարչական ապարատի հիշողության քարտը։ Մենք հայտարարում ենք, որ ոչ միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, այլ ցակնացած պահի ու ցանկացած վայրում միջամտելու ենք նման դեպքերում։ Կոչ ենք անում երիտասարդների համախմբվել հանուն իրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին՝ ոստիկանական այս խմբերի ապօրինի գործողությունների լկտի պահվածքի մասին տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ»։

Tekali Taxi