Գլխավոր / Armenia / Մեղավոր սպաներին պետք է հրապարակային դատել. Արզումանյան

Մեղավոր սպաներին պետք է հրապարակային դատել. Արզումանյան

Հայկական բանակում վերջին շրջանում պարբերաբար գրանցվող մահվան դեպքերի
մասին այսօր խոսել է ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ այդ դեպքերը նորություն չեն, պարզապես հիմա լրագրողների
շնորհիվ այդ դրանք բացահայտվում են, ինչի համար Արզումանյանը շնորհակալություն
հայտնեց:

«Դա խորհրդային ժառանգությունն է, գիտեք, որ Խորհրդային Միության բանակի վրա
է խարսխված հայկական բանակը, դա գաղտնիք չէ, դա ողջ խորհրդային տարածքին հատուկ մի
բան է: Դա բոլորիս թերությունն է, որ վերջին քսան տարիների ընթացքում, մենք չենք
կարողացել բանակը ավելի պրոֆեսիոնալ մի մարմին սարքել, որ ավելի հասարակական
վերահսկողության ներքո լինի, որպեսզի նման բաներ չլինել»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով` այն սպաներին, որոնց պատճառով նման դեպքեր են լինում, պետք է
հրապարակային դատել, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ, թե ինչ է տեղի ունենում:

«Խոսքը գնում է մեր երեխաների մասին, որոնց կյանքը վտանգվում է, ինչ որ
հղփացած, հաբրգած լեյտենանտի, գեներալի կամ, չգիտեմ, նախարարի պատճառով, դա է
ցավը: Դա մեր խնդիրն է, մեր տան մի մասն է, որը յուրաքնչյուրիս է վերաբերում և դրա
դեմ պետք է պայքարել»,- ասել նախկին արտգործնախարարը:

Tekali Taxi