Home / Հայաստան / Վաղը Ստամբուլում կբացվի Հրանտ Դինքի անվան զբոսայգի

Վաղը Ստամբուլում կբացվի Հրանտ Դինքի անվան զբոսայգի

Ստամբուլի Քինալի թաղամասի զբոսայգիներից մեկը կկոչվի «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի անունով:

Ստամբուլում մեր թղթակցի փոխանցմամբ` բացման արարողությունը կայանալու է վաղը:

Նշենք, որ Ստամբուլի իշխանությունները մտադիր էին այգու նոր անվանման մեջ օգտագործել «նահատակ լրագրող Հրանտ Դինք» արտահայտությունը, սակայն Դինքի ընտանիքը նամակ է հղել` խնդրելով չօգտագործել «նահատակ» բառը, քանի որ այն թուրքերենում երկակի է ընկալվում և հիմնականում գործածվում է հեգնական երանգավորմամբ:
 
Դինքի ընտանիքի նամակն ի գիտություն է ընդունվել, և որոշովել է այգին կոչել «Հրանտ Դինքի անվան մանկական զբոսայգի»:

Tekali Taxi