Գլխավոր / Армения / 10 տարիների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում չի լինի. կարծիք

10 տարիների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում չի լինի. կարծիք

Հարավային Կովկասի երկրների` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հիմնական նախապայմանը Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Բայց նույնիսկ այս խնդիրների լուծման դեպքում   Հարավային Կովկասի որևէ երկիր դժվար թե մոտակա 10 տարիների ընթացքում ինտեգրվի ՆԱՏՕ-ին կամ Եվրոմիությանը: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Հարվարդի համալսարանի Դևիս կենտրոնի` Ռուսաստանի և Միջին Ասիայի խնդիրների բաժնի աշխատակից Իվան Կաչանովսկին:

«Ինչպես ցույց են տալիս իմ հետազոտությունները, ի տարբերություն Մերձբալթյան պետությունների` նույնիսկ բոլոր պաշտոնական չափանիշներին համամապատասանելու դեպքում հետխորդային երկրները ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին ինտեգրվելու հավանականություն գրեթե չունեն»,- նշել է փորձագետը: