2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ադրբեջանը մեծացնում է շանտաժի չափաբաժինը. Իսկանդարյան

Վերջերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա գրանցված միջադեպերը, ըստ Կովկասյան ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանի, Ադրբեջանի կողմից շանտաժի մակարդակի բարձրացման արդյունք է:

«Շանտաժի մակարդակը հասել է իր գագաթնակետին: Որպեսզի ինչ-որ ձևով մեծանա շանտաժի չափը, Ադրբեջանին անհրաժեշտ են նման տեսակի միջադեպեր»,--բացատրել է փորձագետը:

«Բացի այդ, Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և եթե ուշադիր լինենք, թե ինչպես է փոխվում վիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, կարելի է տեսնել, որ հրադադարի խախտում տեղի է ունենում գրեթե միշտ»,- հայտարարել է Իսկանդարյանը:

«Կոնսոլիդացումը դեռևս ոչ մեկին չի խանգարել», - նշել է նա:

Քաղաքագետի կարծիքով,
հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներից հետո, Ադրբեջանի կողմից
նմանատիպ քայլերը վկայում են ադրբեջանական իշխանությունների ջղաձգումների մասին: