Գլխավոր / Армения / Զանգվածային բախումներ Թուրքիայում. կան զոհեր

Զանգվածային բախումներ Թուրքիայում. կան զոհեր

Արդեն մի քանի օր է` Թուրքիայում քրդերի և ոստիկանության միջև տեղի են ունենում զանգվածային բախումներ: Նման կերպ քրդերն իրենց բողոքն են արտահայտնում Քրդական բանվորական կուսակցության անդամ 9 ահաբեկիչների սպանության դեմ:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, երեկ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում լուրջ բախումներ են տեղի ունեցել:

Բողոքավորները քարեր և «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, իսկ մի քանի խմբեր էլ սկսել են քարեր նետել նաև Աթաթուրքի արձանի վրա:

Ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել:

Նույն պատկերն էր նաև Հաքարի նահանգում: Բախումների հետևանքով այստեղ  երեք ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Անվտանգության ուժերը ստիպված են եղել նախազգուշացնող կրակ բացել:

Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է:

Լարված իրավիճակը պահպանվում է նաև Վան քաղաքում:

Վերջին դեպքերի հետ կապված Թուրքիայի բազմաթիվ քաղաքական ուժեր կոչ են արել արտակարգ դրություն մտցնել երկրի հարավարևելյան հատվածում, որտեղ ապրում են քրդերը:

Tekali Taxi