Գլխավոր / Армения / Պորտուգալիայի հավաքականի մարզիչն ազատվեց պաշտոնից

Պորտուգալիայի հավաքականի մարզիչն ազատվեց պաշտոնից

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան «մի շարք պատճառներով» աշխատանքից ազատել է ազգային հավաքականի մարզիչ Կառլուշ Կեյրուշին: Իրական պատճառը վերջին երկու հանդիպումներում թիմի անհաջող ելույթն է: Կիպրոսի հավաքականի հետ պորտուգալացիները սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացին, իսկ նորվեգացիներին Օսլոյում պարտվեցին 0:1 հաշվով:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ զբաղվում է նոր մարզչի փնտրտուքերով: Հանրահայտ պորտուգալացի Ժոզե Մուրինյոն արդեն իր կարծքին է հայտնել այդ կապակցությամբ` ակնկարկելով, որ Պորտուգալիայի գլխավոր մարզչի պաշտոնում կցանկանար տեսնել իսպանացի Լուիս Արագոնեսին:

Tekali Taxi