Home / Армения / Սեքսով պետք է զբաղվել առավոտյան, պարզել են գիտնականները

Սեքսով պետք է զբաղվել առավոտյան, պարզել են գիտնականները

Մարդկանց բիոռիթմի և տարբեր հիվանդությունների միջև կապի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները կազմել են մարդու համար օրվա առավել օպտիմալ ռեժիմ:

Գիտնականները հաշվի են առել աշխատաժամերը, ընկերական հանդիպումները, սեքսը և մարզումները:

Նրանց պնդմամբ` առավոտյան 7:00-9:00-ը կրքի ժամն է:

«Առավոտյան` զարթնելուց անմիջապես հետո, սիրով զբաղվելը բարենպաստ է մարդու համար,- ասում է Իլիա Կարացորեոսը` Ռոքֆելերի համալսարանի միկրոկենսաբանը: – Այդ ժամանակ օկսիտոցինի` սիրո հորմոնի քանակը հասնում է առավելագույնի»:

Գիտնականները կարծում են, որ առավորտը ոչ միայն ֆիզիկական մտերմության համար է բարենպաստ, այլ նաև սիրո բանավոր արտահայտման: Նրարք խորհուրդ են տալիս հենց առավոտյան մտերիմ զրույց կազմակերպել երեխաների հետ կամ զանգահարել ծնողներին` ասելու, թե որքան շատ եք նրանց սիրում:
Այս մասին հաղորդում է Infox.ru-ն:

Tekali Taxi