Home / Հայաստան / ԱԳՆ-ում քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները

ԱԳՆ-ում քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները

Սեպտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:

Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երևանյան այցելությամբ: 

ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վաչության փոխանցմամբ` նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի տեղակալի օգնական Քեյդենաուն հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգաման հնարավորությունների շուրջ:

Թինա Քեյդենաուն, իր հերթին, նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար, որն ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ասպարեզներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քեյդենաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, տարածաշրջանային և միջազգային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: