Գլխավոր / Армения / ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն համագործակցի մինչև չկարգավորվի ԼՂՀ խնդիրը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն համագործակցի մինչև չկարգավորվի ԼՂՀ խնդիրը

Դժվար է պատկերացնել Ռուսասստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը անվտանգության ոլորտում, քանի դեռ լուծված չեն Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի այլ խնդիրները: Այս մասին АПА-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի փորձագետ Դեյլ Հերսփրինգը:

Նրա կարծիքով`մեծ սպառնալիք է ստեղծում այն փաստը, որ Մոսկվան չի կարողանում «հանդարտեցնել» Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակը:

Փորձագետը նշել է նաև, որ տարածաշրջանի հեռանկարը կախված կլինի Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերություններից:

«Եթե հարաբերությունները դրական լինեն, ապա տարածաշրջանում մենք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կայունության վկաներ կլինենք»,-ասել է Հերսփրինգը:

Tekali Taxi