Home / Армения / Շուտով անհնար կլինի խոսել Ղարաբաղում հրադադարի մասին. Սամութ

Շուտով անհնար կլինի խոսել Ղարաբաղում հրադադարի մասին. Սամութ

Ռուսաստանի կառավարությունը, ձգտելով լավ հարաբերություններ պահպանել թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, փորձում է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ նա ստիպված պիտի լինի ընտրություն կատարել այս երկու երկրների միջև: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է բրիտանական LINKS ընկերության տնօրեն Դենիս Սամութը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան և Բաքու կատարած պաշտոնական այցերը:

Մեկնաբանելով Եվրոպական քաղաքական կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի վերջերս արած հայտարություններն այն մասին, որ Կովկասում ԱՄՆ-ն Ռուսաստանին քարտ-բլանշ է տվել, Սամութն ասել է. ««Քարտ բլանշի» և «ազդեցության գոտիների» մասին խոսակցություններն արդեն հին են: Ռուսաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել Կովկասում առկա խնդիրները»:

Նրա կարծիքով` տարածաշրջանում պետք է անվտանգության միացյալ համակարգ ստեղծվի` տարածաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: «Սա տարածաշրջանի խնդիրները լուծելու միակ տարբերակն է»,-ասել է փորձագետը:

Մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը` փորձագետը նշել է, որ դրանք այնքան պարբերական ու հաճախակի բնույթ են ստացել, որ շուտով գրեթե անհնար կլինի խոսել հրադադարի մասին: «Սահմանային գծում իրավիճակը պետք է անհապաղ կայունացնել, քանի դեռ այն ավելի վտանգավոր չի դարձել»:

«Սակայն ոչ կողմերը, ոչ միջազգային միավորումները չպետք է հրադադարը շփոթեն խաղաղության հետ: Պատահարները պետք է դիտարկել որպես սպասվող վտանգի ահազանգ: Ամոթալի է, որ 2010 թվականին Եվրոպայում դեռ նման իրավիճակ գոյություն ունի»,- ամփոփել է փորձագետը:

Tekali Taxi