Home / Հայաստան / Այս տարի աշխարհում 52 լրագրող է սպանվել

Այս տարի աշխարհում 52 լրագրող է սպանվել

Մամուլի միջազգային ինստիտուտի 60-րդ համաժողովին կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Ալիսոն Բեթել Մաքքենզին հայտարարել է, որ 2010 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում աշխարհում 52 լրագրող է սպանվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 4-ով պակաս է:

Մամուլի Միջազգային Ինստիտուտի հաղորդմամբ` Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն ամենավտանգավոր տարածքն  են լրագրության համար. այնտեղ սպանվել է 20 լրագրող: Ամենից շատ թվով լրագրողներ են սպանվել Մեքսիկայում` 10-ը, որին հետևում են Հոնդուրասը և Պակիստանը:

Tekali Taxi