Home / Հայաստան / Կոնգրեսը մտահոգված է համանախագահների հայտարարությունների առիթով

Կոնգրեսը մտահոգված է համանախագահների հայտարարությունների առիթով

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ս.թ. սեպտեմբերի 6-ի և 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այսպես կոչված «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»։Այս մասին փոխանցում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը»։

«Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին` թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաև Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները։ Հայաստանը իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանությունների պահանջին և ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը` համաձայն ՀՀ ԱԳ նախարարության բարձաստիճան պաշտոնյաների` Ադրբեջանի կողմից զավթած ԼՂ տարածքների վերաբերյալ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների», – ասված է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության մեջ։

Tekali Taxi