Գլխավոր / Армения / Հայաստանցի ըմբիշները ձախողեցին աշխարհի առաջնությունը

Հայաստանցի ըմբիշները ձախողեցին աշխարհի առաջնությունը

Երեկ Մոսկվայում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի երրորդ հատվածում մեդալների համար պայքարում էին ազատ ոճի ըմբիշները: Ի տարբերություն Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշների, մեր ազատ ոճայինները չափազանց անհաջող հանդես եկան համաշխարհային ստուգատեսին` ոչ մի մեդալ չնվաճելով: Մեր թիմի կազմում լավագույն արդյունքը ցույց տվեց 84կգ քաշային կարգում հանդես եկող Վադիմ Լալիևը, ով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Ազատ ոճի ըմբիշների թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ռուսաստանի ընտրանին էր` 66 միավոր, երկրորդը` 42 միավորով Ադրբեջանի հավաքականը, երրորդը` 37 միավորով Կուբան:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի թիմային հաշվարկում Հայաստանը վաստակեց 26 միավոր և երրորդ տեղը կիսեց Ադրբեջանի հետ: Առաջին տեղը 46 միավորով զբաղեցրեց Ռուսաստանը, երկրորդը` 32 միավորով Թուրքիայի ընտրանին էր:

Tekali Taxi