Գլխավոր / Հայաստան / Ռադիոհաղորդավարուհին ազատվել է աշխատանքից ուղիղ եթերում

Ռադիոհաղորդավարուհին ազատվել է աշխատանքից ուղիղ եթերում

Նորվեգական NRK ռադիոալիքի լրատվական բաժնի աշխատակից Պիա Պեդերսենը ուղիղ եթերում հայտարարել է, որ ազատվում է աշխատանքից` գործատուին մեղադրելով աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու մեջ:

Շաբաթ օրը` լուրերի հերթական եթերի ընթացքում, Պիա Պեդերսենը հայտարարել է, որ մտադիր է ազատվել աշխատանքից, քանի որ ցանկանում է «հանգիստ ուտել և շնչել»:  Նրա հրաժեշտի խոսքը երկու րոպե է տևել: Հաղորդավարուհին նաև ասել է, որ ոչ մի լուր չի հաղորդելու, քանի որ «ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չի ունեցել»:

Լրագրողն ավելի ուշ ասել է, որ իր վերջին հաղորդումից հետո իրեն սատարող բազմաթիվ նամականեր ու հեռախոսազանգեր է ստացել: Իսկ Facebook սոցիալական կայքում հաղորդավարուհու կողմնակիցներն առանձին էջ են բացել:

Ռադիոալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ լրագրողի այս քայլն անսպասելի էր իրենց համար:

Tekali Taxi