Գլխավոր / Հայաստան / Սեպտեմբերի 17-ին ընդդիմությունը նաև կանդրադառնա բանակում ստեղծված իրավիճակին

Սեպտեմբերի 17-ին ընդդիմությունը նաև կանդրադառնա բանակում ստեղծված իրավիճակին

Սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ընթացքում կշոշափվեն բազմաթիվ թեմաներ և խոսք կգնա տնտեսության մեջ ընթացող գործընթացների, թանկացումների դեմն առնելու, ինչպես նաև բանակում ստեղծված իրավիճակի մասին: Epress.am-ի հետ զրույցում ընդդիմության գալիք հանրահավաքի հետ կապված որոշակի մանրամասներ է հայտնել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նաև ավելացրել է, որ հանրահավաքին խոսվելու է նաև այն մասին, թե ինչպես պետք է ընդդիմությունը պայքարի օլգարխիկ ռեժիմի կազմաքանդման համար:

«Կարճ ասած, կներկայացվեն բոլոր տեսակի հարցերը, որոնք այսօր հուզում են ժողովրդին», – նշել է Զուրաբյանը:

Թե ինչպիսի անակնկալներ են սպասվում հանրահավաքի ընթացքում մեր հարցին ի պատասխան` ՀԱԿ համակարգողը խորհուրդ է տվել սպասել մինչև հանրահավաքի օրը:
«Սեպտեմբերի  17-ին ամեն ինչ կիմանաք», – ասել է Զուրաբյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ շաբաթ օրը իրենց մոտ տեղի է ունեցել Կոնգրեսի տարածքային բոլոր շտաբների ղեկավարների նիստ, որի ժամանակ քննարկվել են հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, որից հետո շտաբներն ակտիվորեն անցել են հանրահավաքի իրազեկման աշխատանքներին:

Tekali Taxi