Գլխավոր / Армения / Բարաք Օբաման մանուկների համար գիրք է գրել

Բարաք Օբաման մանուկների համար գիրք է գրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «Քեզ եմ գովերգում. նամակ դստրերիս» վերնագրով մանկական նոր գիրքը լույս է տեսնելու ընթացիկ տարվա նոյեմբերին:

Ինչպես հաղորդում են Random House հրատարակչությունից, Սպիտակ տան ղեկավարն այս գիրքը մանկահասակ ամերիկացիների համար է գրել: Գրքում խոսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 13 նախագահների, այդ թվում` Ջորջ Վաշինգթոնի մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Գրքի հոնորարը նախագահը մտադիր է փոխանցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների երեխաների օգնության հիմնադրամին:

Նշենք, որ սա Բարաք Օբամայի երրորդ գիրքն է:

Tekali Taxi