Գլխավոր / Հայաստան / Թուրքագետն առաջարկում է անգլերենով հնչեցնել մեր տեսակետն Աղթամարում

Թուրքագետն առաջարկում է անգլերենով հնչեցնել մեր տեսակետն Աղթամարում

Հայաստանում անգլերեն խոսել իմացող պատմաբաններից և լրագրողներից պետք է խումբ կազմվի, նրանք պետք է գնան Աղթամար, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնեն, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես Թուրքիան է ներկայացնում:

Նման հայտարաությամբ այսօր լրագրողների հանդիպման ժամանակ հանդես է եկել թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա կարծիքով` այսպիսով հնարավոր է «փչացնել թուրքական խրախճանքը և CNN-ով հնչեցնել մեր տեսակետը»:

«Եթե մենք չգնանք և չխոսենք, ապա դա կանի այնտեղ գտնվող ինչ-որ մեկը` խոսելով Թուրքիայի օգտին», – ասել է Շաքարյանը:

Tekali Taxi