Գլխավոր / Армения / Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ և չիրացրեց 11-մետրանոցը

Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ և չիրացրեց 11-մետրանոցը

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով սեպտեմբերի 7-ին Մակեդոնիայում իր առաջին գնդակը խփեց Հայաստանի ընտրանու կազմում, երեկ նման հանդիպում անցկացրեց Դանիայի առաջնությունում: Մովսիսյանի ակումբը` «Ռանդերսը», մրցակցի հարկի տակ հանդիպել էր երկրորդ տեղը զբաղեցնող «Միդտյուլանդին»:

Արդեն 19-րդ րոպեին Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ, սակայն երկրորդ խաղակեսում սկսվեց հարձակվողի այն անհաջողությունների շարքը, որն ուղեկցում էր Մովսիսյանին նաև Սկոպյեում: Մեր հավաքականի ֆուտբոլիստը 55-րդ րոպեին չիրացրեց 11-մետրանոցը, ևս երկու անգամ հայտնվելով նպաստավոր դիրքերում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և այժմ «Ռանդերսը» Դանիայի առաջնությունում 11 միավորով կիսում է 4-6-րդ հորիզոնականները:

Մովսիսյանի պահերով կարճ տեսանյութը կարող եք դիտել մեր կայքի «Տեսանյութեր» բաժնում:

Tekali Taxi