Գլխավոր / Армения / Նադալը միանում է մեծ թենիսիստների շարքին

Նադալը միանում է մեծ թենիսիստների շարքին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն առաջին անգամ իր կարիերայում նվաճեց ԱՄՆ բաց առաջնության չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում նա հաղթանակ տարավ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ 6-4, 5-7, 6-4, 6-2 հաշվով:

Նվաճելով ԱՄՆ բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը` Նադալը դարձավ պատմության ընթացքում յոթերորդ մարզիկը, ով գեթ մեկ անգամ հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտի» մեջ մտնող բոլոր չորս մրցաշարերում: Այս փայլուն նվաճումը թույլ է տալիս մասնագետներին 24-ամյա թենիսիստին դասել այս մարզաձևի մեծերի շարքին:

Եզրափակիչը, որն ընդհատվել էր անձրևի պատճառով, անցավ Նադալի առավելությամբ: Չնայած Ջոկովիչին հաջողվեց մեկ սեթում առավելության հասնել իսպանացու նկատմամբ, երրորդ ու չորրորդ սեթերում Նադալը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Ի դեպ, Նադալը ողջ առաջնության ընթացքում ընդամենը մեկ սեթում պարտվեց, այն էլ` եզրափակիչում:

Tekali Taxi