Գլխավոր / Армения / ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը

ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցլ է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը և մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է նաև, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաև` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման և այլ ուղղություններով:

Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը և հույս հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում պատշաճ մակարդակի վրա պահելու համագործակցությունը:

Tekali Taxi