Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

Սերժ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախագահը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, նորանոր հաջողություններ եղբայրական Ռուսաստանի կյանքի ծավալուն բարեփոխումների գործում, անսպառ եռանդ` միջազգային ասպարեզում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերում: Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին և նրա մերձավորներին նաև մաղթել է բարօրություն, իսկ եղբայրական Ռուսաստանին` խաղաղություն և բարգավաճում:

«Հայաստանում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության և կայունության», – Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Tekali Taxi