Գլխավոր / Армения / «Հրապարակ». Դատախազի որդու կայքը փակեցին

«Հրապարակ». Դատախազի որդու կայքը փակեցին

Օրաթերթը տեղեկացնում է, որ մոտ երկու ամիս առաջ լրատվական դաշտում հայտնվել էր նոր ինտերնետային կայք` «prpersons.am» անվան տակ, որտեղ տեղադրվել էին լրատվական աշխարհում հայտնի անձանց լուսանկարներ, և կայքի հեղինակներն առաջարկել էին «կոմենտարիաներ» դնել այդ անձանց անունների տակ:

Մեծ թվով հայտնի լրագրողներ, խմբագիրներ, մամուլի խոսնակներ և հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ հայտնվել էին թիրախի վիճակում: Կարճ ժամանակ անց ոմանց հետ կապված շատ տգեղ, հայհոյախառն ու անվանարկող «կոմենտարիաներ» հայտնվեցին, որոնց հասցեատերերը բողոքեցին իրավապահ մարմիններին: Մեզ հայտնի դարձավ, որ իարավապահները լուրջ քննություն են տարել այս ուղղությամբ և պարզել, որ անանուն կայքի հեղինակներն են քրեակատարողական վարչության խոսնակ Արսեն Բաբայանը և նախկին հեռուստալրագրող Արամ Հարությունյանը: Քանի որ Արսեն Բաբայանն իր պաշտոնին վրադիր նաև դատախազ Հակոբ Բաբայանի որդին է, գործը կոծկվել է և ավարտվել` կայքը փակելով:

Tekali Taxi