Գլխավոր / Армения / «Չորրորդ իշխանություն». Կառավարությունը և օլիգարխներն իրար օգնելով ապրում են

«Չորրորդ իշխանություն». Կառավարությունը և օլիգարխներն իրար օգնելով ապրում են

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, ըստ որի` գների չհիմնավորված բարձրացման դեպքում առաջացած գերշահույթն ամբողջությամբ պետք է փոխանցվի պետբյուջե, տեղեկացնում է օրաթերթը և սեփական մեկնաբանությունները ներկայացնում:

Թվում է` լավ առաջարկ է: Իսկապես, եթե օլիգարխները ստիպված լինեն գերշահույթներն ամբողջությամբ փոխանցել պետբյուջե, էլ ինչու պիտի արհեստականորեն բարձրացնեն գները: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Խնդիրն այն է, որ եթե այս առաջարկն ընդունվի, կառավարությունն ինքը շահագրգռված կլինի, որ ամեն ինչ համատարած թանկանա (որպեսզի գերշահույթները հոսեն պետբյուջե):  Իսկ օլիգարխները դրանից առանձնապես չեն տուժի. Իրենց համար ի՞նչ տարբերություն` գերշահույթներ չե՞ն ստանում, թե՞ ստանում են ու փոխանցում պետբյուջե: Այնպես որ, բոլորը գոհ ու շնորհակալ կլինեն. և կառավարությունը, և օլիգարխները: Իսկ հասարակությունը, ինչպես միշտ, ոչինչ չի շահի: Ի՞նչ տարբերություն` իր վճարած գումարն օլիգարխների՞ գրպանն է մտնում, թե՞ կառավարության:

Tekali Taxi