2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Այսօր Հրանտ Դինքի մրցանակը կհանձնեն կանխակարծիքները խորտակող անձանց

Այսօր թուրքահայ լրագրող, մտավորական, Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը կդառնար 56 տարեկան:

2009թ., երբ Ստամբուլում նշում էին ականավոր լրագրողի ծննդյան 55-րդ տարեդարձը, Հրանտ Դինք հիմնադրամը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին հիմնադրամը հանձնում է Հրանտ Դինքի անվան մրցանակը: Մրցանակը «կիսում են» երկու լրագրողներ. մեկը` Թուրքիայի քաղաքացի, մյուսը` օտարերկրացի:

Ինչպես նշում է Հրանտ Դինքի հիմնադրամը, մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող աձանց»:

Անցյալ տարի մրցանակի արժանացավ թուրք լրագրող Ալփեր Քերմիշը և հրեա լրագրողուհի Ամիրա Հասը: