Գլխավոր / Армения / Աշոտյանը Գերմանիայում խոսել է կրթական ոլորտի բարեփոխումների մասին

Աշոտյանը Գերմանիայում խոսել է կրթական ոլորտի բարեփոխումների մասին

Սեպտեմբերի 12-16-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հրավերով ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, որտեղ բացման խոսքսվ հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում Աշոտյանը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումներն ու նորամուծությունները, Սփյուռքի կրթօջախների հետ տարվող աշխատանքը: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներ` Երևանի պետական տեխնիկական և ագրարային համալսարանների ռեկտորները, ներկայացրեցին իրենց ուսումնական հաստատությունների գործունեության հիմնական ուղղությունները և համագործակցությունը գերմանական գործընկերների հետ:

Մասնավորապես, քննարկվեց Գերմանիայում հայագիտական ամբիոնների և կենտրոնների պահպանման և նմանատիպ նոր կառույցների հիմնադրման հարցը, ներկայացվեցին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիման վրա հայագիտական ամբիոն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Tekali Taxi