Գլխավոր / Հայաստան / Մայրն իր նորածին երեխային «մոռացել է» ինքնաթիռի պետքարանում

Մայրն իր նորածին երեխային «մոռացել է» ինքնաթիռի պետքարանում

Բահրեյն-Մանիլա չվերթի ժամանակ ուղևորներից մեկն ինքնաթիռի պետքարանում երեխա է ունեցել, հաղորդում է The Daily Telegraph-ը:  Կինը երեխային թողել է աղբի համար նախատեսված պարկում և Մանիլայում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել ինքնաթիռից:

Երեխային գտել են օդանավակայանի աշխատակիցները, երբ նկատել են, որ աղբի պարկում ինչ-որ բան շարժվում է: Երեխային անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Նորածնին զննելուց հետո բժիշկները հավաստիացրել են, որ նրա առողջական վիճակը բավարար է:

Սոցիալական ծառայություններին հաջողվել է պարզել երեխային թողած կնոջ ինքնությունը` ինքաթիռի աթոռներից մեկի վրա հայտնաբերված արյան հետքերի շնորհիվ: Այժմ փորձում են գտնել կնոջը կամ նրա հարազատներին:

Երեխային Ջորջ Ֆրենսիս են անվանել` օդանավայականի պատվին: Անվան սկզբնատառերը ՋՖ (GF) համապատասխանում են Gulf Air ավիաընկերության կոդին:

Tekali Taxi