Գլխավոր / Армения / Ռուսաստանցի մարզիկներին որակազրկել են խթանիչներ օգտագործելու համար

Ռուսաստանցի մարզիկներին որակազրկել են խթանիչներ օգտագործելու համար

Համառուսական սամբոյի ֆեդերացիան 5 մարզիկի է որակազրկել հակադոպինգային կանոնները խախտելու համար: Նրանց թվում են Տատյանա Կազենյուկը, Ալեքսեյ Մինինը, Ալեքսեյ Օգարիշևը, Դարյա Սինևան և Ուլյանա Բեսոնովան:

2009 թվականի երիտասարդական մրցաշարի հաղթող Տատյանա Կազենյուկը երկու ամսով էր որակազրկվել և այժմ կրկին կարող է մասնակցել մրցույթներին, իսկ մյուս մարզիկները 2 տարով են որակազրկել, հաղորդում է «Весь спорт»-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Պեկինում կայացած մարտական մարզաձևերի Համաշխարհային առաջնությունում Ռուսաստանը 39 մեդալ է ստացել, այդ թվում` 18 ոսկե, 11 արծաթե և 10 բրոնզե:

Tekali Taxi