Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». Սեյրան Օհանյանը դժգոհ է «լայնածավալ արշավից»

«Հրապարակ». Սեյրան Օհանյանը դժգոհ է «լայնածավալ արշավից»

Օրաթերթն անդրադառնում է Սեյրան Օհանյանի երեկվա հայտարարություններին:

«Ես չեմ կարծում, թե ստեղծված իրավիճակում ճիշտ էր պաշտպանության նախարարության դեմ նման լայնածավալ արշավ կազմակերպելը»,- երեկ Ազգային Ժողովում բողոքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հպարտորեն հայտարարել. «Զինված ուժերում լուրջ քայլեր են կատարվում` կանխելու նման դեպքերը: Ես անձամբ հանդիպում եմ զոհված զինվորների հարազատների հետ կառավարության յուրաքանչյուր նիստից հետո»: Այսինքն` զոհվածների հարազատների հետ հանդիպելը մեծ քաջագործություն է, և այդ անձանց որդիների դիակները վերադարձրած գերատեսչության ղեկավարը կարող էր և չընդունել-չհանդիպել նրանց հետ: Այնպես որ, հարկավոր է գնահատել նախարարի ջանքերը:

Tekali Taxi