Գլխավոր / Армения / Էրդողանը Հայաստանից պատասխան քայլ է ակնկալում

Էրդողանը Հայաստանից պատասխան քայլ է ակնկալում

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, որը փակ էր ԶԼՄ-ների համար, Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Համաձայն թուրքական «Յենի Շաֆակ» թերթի` Էրդողանը դիմել է Հայաստանի Հանրապետությանը հետևյալ «մեսիջով».

«Այն քայլը, որին մենք գնում ենք Աղթամարում, չպետք է անպատասխան մնա: Սեպտեմբերի 19-ին կայանալիք կրոնական արարողությունը մեր հանդուրժողականության դրսևորումն է: Մենք նույնպիսի հանդուրժողականություն ենք ակնկալում»:

Tekali Taxi