Գլխավոր / Армения / Թուրքիան արգելեց Այա Սոֆիայում պատարագ մատուցել

Թուրքիան արգելեց Այա Սոֆիայում պատարագ մատուցել

Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Այա Սոֆիա տաճարում կրոնական արարողություններ չեն իրականացվելու: Նշենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ազգությամբ հույն Կրիս Սպիռուն հասարակական կազմակերպություն էր հիմնել, որի նպատակն է պատարագ մատուցել Այա Սոֆիայում:

Սպիռուն պաշտոնապես դիմել էր Թուրքիայի Կրոնական հարցերով զբաղվող իշխանություններին, սակայն նրան պատասխանել է մշակույթի նախարար Էրթուղրուլ Գունայը, ով հայտարարել է, որ իր գերատեսչությունը, որը պատասխանատու է թանգարանների համար, թույլ չի տա նախկին եկեղեցում պատարագ մատուցել:

Նշենք, որ մեր թվարկության 360-ից մինչև 1453 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը ծառայել է որպես ուղղափառ տաճար, 1453 թվականից մինչև 1934 թվականը եղել է մզկիթ, իսկ 1935 թվականից ի վեր գործում է որպես թանգարան:

Tekali Taxi