Գլխավոր / Армения / Լուկաշենկոն «խայթել է» Մեդվեդևին հայազգի հումորիստի միջոցով

Լուկաշենկոն «խայթել է» Մեդվեդևին հայազգի հումորիստի միջոցով

Այսօր հումորիստ Եվգենի Պետրոսյանը նշում է իր 65-ամյակը: Այս իրադարձությունն առիթ է դարձել ռուս-բելառուսական խճճված հարաբերություններին մեկ անգամ ևս անդրադառնալու համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է հումորիստի ծննդյան տարեդարձը` նրան շնորհավորական հեռագիր ուղարկելով, հաղորդում է «Хартия’97»-ը, այնինչ մի քանի օր առաջ Լուկաշենկոն հրապարակայնորեն անտարբերության է մատնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի տարեդարձի փաստը:

Նշենք նաև, որ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, օգոստոսի 30-ին չէր շնորհավորել Լուկաշենկոյի ծնունդը: Այնինչ հումորիստի նկատմամբ սերը միավորել է երկու նախագահներին. թե Մեդվեդևը, թե Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ են հղել Պետրոսյանին` ցանկանալով նրան ստեղծագործական ոգեշնչվածություն և առողջություն: ՌԴ նախագահի շնորհավորանքը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:

Tekali Taxi