հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կլինի՞ արդյոք թեժ քաղաքական աշուն. բանավեճ

Կլինի՞ արդյոք թեժ քաղաքական աշուն. բանավեճ

Թեժ քաղաքական աշուն մեզ չի սպասում: Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը:

«Կլինի սովորական աշուն», – հայտարարել է նա` հավելելով, որ ընդդիմությանը տրված է հնարավորություն հանրահավաք անցկացնելու, ասելիքն էլ թող ասվի:

«Քննարկումներ կլինեն, հանրահավաքներ կլինեն, բայց այսօր չկա կրիտիկական այն պահը, որ մեծ զանգվածներ լինեն», – նշել է Մինասյանը:

Նա նաև հայտարարել է, որ հանրահավաքին սպասվող անակնկալի մասին խոսակցություններն ընդամենը «քաղաքական տրյուկ են»` ավելի շատ մարդ բերելու ակնկալիքով:

Հմայակ Հովհաննիսյանը չի համաձայնել Մինասյանի հետ: Նրա խոսքով` «դժգոհողները շատ են, և գալիք հանրահավաքին բավական մեծ զանգվածներ են հավաքվելու»:

Հովհաննիսյանը նաև ասել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը և ընդդիմության առաջնորդներն արտահերթ ընտրությունների մասին խոստումը չկարողանան կատարել այս աշնանը, ապա հետագայում դա արդեն անիմաստ կլինի, քանի որ մեկ և կես տարի հետո արդեն հերթական ընտրություններն են: