Գլխավոր / Հայաստան / Ղրղզստանը 3-4 անգամ թանկացնելու է ռուսական ռազմակայանների տեղակայման գինը

Ղրղզստանը 3-4 անգամ թանկացնելու է ռուսական ռազմակայանների տեղակայման գինը

Ղրղզստանը մտադիր է մի քանի անգամ թանկացնել երկրի տարածքում ռուսական ռազմական ուժերի տեղակայման համար վճարվող գումարի չափը: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլա Կուդայբերդիևը, հաղորդում է «Эхо Москвы»-ն:

«Նախորդ համաձայնագրերը ստորագրվել են 90-ականների կեսերին: Այն ժամանակ 4,5 միլիարդ դոլարը բավական պատկառելի գումար էր: Այժմ մենք փորձելու ենք 3-4 անգամ ավելացնել վճարը»,- նշել է Կուդայբերդիևը:

Ներկայումս Ղրղզստանի տարածքում 5 ռուսական ռազմական օբյեկտ կա, որոնցից ամենակարևորը Կանտի ռազմաբազան է: Բիշքեքը Մոսկվային առաջարկում է միավորել բոլոր ռազմակայանները մեկ ընդհանուր միավորման մեջ և տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգել:

Tekali Taxi