Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսի ակտիվիստները երևանցիներին տեղեկացնում են հանրահավաքի մասին

Կոնգրեսի ակտիվիստները երևանցիներին տեղեկացնում են հանրահավաքի մասին

Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած սեպտեմբերի 17-ի հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի երիտասարդներն այսօր մեքենաներով` բարձրախոսների միջոցով իրազեկելու են Երևանի քաղաքացիներին հանրահավաքի մասին:
Ինչպես Epress.am-ին փոխանցեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, երիտասարդներն արդեն մի քանի օր է թռուցիկներ են տարածում և մարդկանց տեղեկացնում հանրահավաքի մասին:

«Այսօր մի քանի ժամ հետո կսկսենք մեքենաներով շրջել Երևան քաղաքի բոլոր համայնքներով և մեր քաղաքացիներին տեղեկացնել վաղվա հանրահավաքի մասին: Իսկ վաղն առավոտվանից քաղաքի կենտրոնում նույնպես կշրջենք մեքենաներով` բարձրախոսնեով քաղաքացիներին հրավիրելով հանրահավաք»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Tekali Taxi