Գլխավոր / Армения / Հայաստանը պետք է առաջարկի Անին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Հայաստանը պետք է առաջարկի Անին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Եթե Էջմիածինը մասնակցեր Աղթամարի եկեղեցում անցկացվելիք պատարագին, ապա առիթ կլիներ նաև Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն մատուցել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա նշել է, սակայն, որ ինքը հայկական կողմի և հայ եկեղեցու արձագանքն ադեկվատ է գնահատում և ողջունում է, քանի որ Թուրքիայի խաչ դնել-չդնելու խնդիրը ցույց տվեց, որ սա նրանց կողմից կազմակերպված հերթական թատրոնն էր:

«Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ կախարդական փայտիկի միջոցով լուրջ առաջընթաց գրանցվի ժողովրդավարացման գործընթացում»,- ասել է Հայկ Դեմոյանը և հավելել, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հանդես գա առաջարկով` Անի մայրաքաղաքը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության հուշարձանների ցուցակում, քանի որ այն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարի համար է պատմական ժառանգություն է:

Tekali Taxi