Գլխավոր / Армения / Հայաստանում էկոտուրիզմը բնության գրկում հաց ուտելն է. մասնագետ

Հայաստանում էկոտուրիզմը բնության գրկում հաց ուտելն է. մասնագետ

Ողջ աշխարհում էկոտուրիզմը բացահայտում է բնության հետաքրքիր տարածքները, պահպանում դրանք ու դրանց միջոցով էլ զարգացնում զբոսաշրջությունն ու գումար վաստակում: Հայաստանում, իհարկե, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ընդունված է աշխարհում: Էկոտուրիզմ մեզ մոտ չկա, համոզված են մասնագետները:

Էկոտուրիզմի ասոցիացիա հ/կ նախագահ Ժաննա Գալյանը արկածային տուրիզմից է եկել էկոտուրիզմի ասպարեզ, շատ լավ գիտի Հայաստանի բնությունն ու ասում է, որ մեր երկրում էկոտուրիզմը զարգանալու շատ մեծ հնարավորություններ ունի:

«Պետք է հասկանալ` ինչ տարածքներ ունենք էկոտուրիզմը զարգացնելու համար և շեշտը չդնենք միայն բիզնեսը զարգացնելու վրա, քանի որ եթե միայն զարկ տանք այդ տարածքների հաշվին հարստանալուն, ապա շատ շուտով այդ բնությունից ոչինչ չի մնա: Չի կարելի պղտորել այն աղբյորը, որից ջուր ես խմում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գալյանը:
 
Ներգնա տուրօպերատոների ասոցիացիայի անդամ Էդուարդ Գևորգյանի խոսքով` շատ կարևոր է, որ էկոտուրիզմն իրենից հետո հետք չթողնի. սա աշխարհում ընդունված սկզբունք է: Եթե նման սկզբունքները ներմուծվեն նաև հայկական միջավայր, ապա այստեղ տուրիզմի այս տեսակը զարգացնելու համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

Էկոտուրիզմը մեզ մոտ ընկալվում է գերազանցապես մի կերպ, կարծում են մասնագետները. այն բնության գրկում հաց ուտելուց այն կողմ շատ քիչ է անցնում:

Հայաստանի ազգային մրցունակություն հիմնադրամը Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու մի քանի  գերակա ճյուղ է ընտրել` հարավային, հյուսային գոտիներ. սրանք համապատասխանում են Հայաստանի հարավային ու հյուսային շրջաններին, շրջանային գոտի, ընդգրկում Սևանա լճի տարածքը և կենտրոնական գոտին, ինչպես նաև Երևանը` իր շրջակայքով:

Ըստ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունու` այս ճյուղում այնքան հետաքրիքր վայրեր կան, որ եթե կարողանանք դրանք բացահայտել և ներկայացնել այնպես, ինչպես կան, ապա զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր կավելանա մի քանի անգամ:

Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար շատ կարևոր խթան կարող է հադիսանալ նաև գյուղական տուրիզմի զարգացումը:

Սա, Զառա Ամատունու խոսքերով, շատ լուրջ խնդիր է, քանի որ չկա ծրագիր, չկան գովազդային հոլովակներ,  զբոսաշրջիկին հասնելու ու ներկայանալու ճանապարհներ:

Ներկայումս Ազգային մրցունակության հիմնադրամը փորձում է Տաթևի շրջակա գյուղերում զարգացնել խոհանոցային տուրիզմը, քանի որ ճոպանուղու բացման հետ ենթադրվում է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի այս տարածք, և զբոսաշրջիկներին այստեղ ավելի երկար պահելու, ուղիներից մեկը կարող է դառնալ մեր ազգային կերակուրների պատրաստմանն օտարերկացիներին մասնակից դարձնելը:

Tekali Taxi