Գլխավոր / Армения / Ֆլորիդայի եկեղեցու քահանան իրավունք ուներ այրել Ղուրանը

Ֆլորիդայի եկեղեցու քահանան իրավունք ուներ այրել Ղուրանը

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ստիվեն Բրեյերը հայտարարել է, որ Ֆլորիդայի եկեղեցու քահանա Թերի Ջոնսը, ով ցանկանում էր հրապարաավ այրել Ղուրանը, իրավունք ուներ հետևել իր ցանկություններին, հաղորդում է CNN-ը:

Բրեյերը խոսել է Ղուրանը վառելու ցանկության մասին Լարի Քինգի թոք-շոուի ընթացքում` համեմատելով քահանայի այդ ցանկությունն ամերիկյան դրոշը վառելու հետ, ինչը իրականացվում էր ԱՄՆ-ում Վիետնամի պատերազմի ժամանակ:

Դատավորը հայտարարել է, որ խոսքի ազատությունը տարածվում թե դուրեկան, թե ոչ դուրեկան հայտարարությունների վրա:

Tekali Taxi