Գլխավոր / Армения / Առավոտից միջքաղաքային տրանսպորտը սկսել է չաշխատել

Առավոտից միջքաղաքային տրանսպորտը սկսել է չաշխատել

Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած այսօրվա հանրահավաքին ընդառաջ կրկին շրջաններից Երևան գալու խնդիր է առաջացել: Մասնավորապես, առավոտյան չէր աշխատում Էջմիածին- Երևան միջքաղաքային տրանսպորտը:

Ինչպես տեղի բնակիչների հետ զրույցում ասել են «գազելների» վարորդները, այսօր իրենք չեն աշխատելու: Այն հարցը, թե ինչու իրենք չեն աշխատելու այսօր, որոշակի խուճապի մատնեց վարորդներին: Նրանցից մեկը հրաժարվեց հաստատել, որ ինքը գազելի վարորդ է, և ասաց.

«Ես էս գարաժում չեմ աշխատում, տեսա տղեքը կանգնած են, եկա»:

Էջմիածնի քաղաքապետրանից մեզ տեղեկացրին, որ, քանի որ միջքաղաքային երթևեկությունը սպասարկում է մասնավոր սեփականատերը, ապա քաղաքապետարանը որևէ ազդեցության լծակ չունի:

Ի դեպ, նշենք, որ կանգառում կուտակված մարդիկ նույնպես գիտեին, որ այսօր հանրահավաք է լինելու Երևանում, և նշում էին, որ հենց այդ պատճառով չի աշխատում տրանսպորտը:

Tekali Taxi