Գլխավոր / Армения / Հայտնի միասեռական գրողի անձնական նամակները կվաճառեն աճուրդից

Հայտնի միասեռական գրողի անձնական նամակները կվաճառեն աճուրդից

Բրիտանական աճուրդային կազմակերպությունը` Bamfords Auctioneers & Valuers-ը, 2010 թվականի սեպտեմբերի 24-ին աճուրդի կհանի գրող հանրահայտ անգլիացի գրող Օսկար Ուայլդի նամակները: Այս մասին հայտնում է BBC News-ը: Այդ նամակներից հետևում է, որ գրողը անհամեստ առաջարկ է արել Court & Society Review-ի խմբագիր Ալսագեր Վիանին այն ժամանակ, երբ միասեռականությունը Մեծ Բրիտանիայում սահմանադրորեն արգելված է եղել: Նամակների նախնական գինը կլինի 10.000 ֆունտ է:

Նամակների աճուրդով զբաղվում են Վիանի հետնորդները: Ենթադրվում է, որ այդ նամակները փակի տակ են պահվել Վիանի գրադարակում ընդհուպ մինչև խմբագրի մահը` 1924 թվականը: Թե ինչ հարաբերություններ են կապել Ուայլդին և Վիանին, հայտնի չէ: Նշենք, որ Վիանը ամուսնացել է 1891 թվականին:

Tekali Taxi