Գլխավոր / Армения / Իրանն ապացուցում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ

Իրանն ապացուցում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ

«Իրանը Հայաստանի կարևորագույն հարևաններից է», – հայտարարել է Սերժ Սարգսյանը` «Профиль» պարբերականին տված հարցազրույցում:

«Այնպես է ստացվել, որ արտաքին աշխարհի հետ մենք շփվում ենք միայն Վրաստանի և Իրանի միջոցով: 1990-ական թվականների սկզբին, երբ Վրաստանում անհանգիստ իրավիճակ էր, հայկական շուկայում ապրանքների գները 4-5 անգամ կթանկանային, եթե չլիներ Իրանի հետ կապը: Բացի այդ, Իրանը շատ հավասարակշիռ մոտեցում ունի ղարաբաղյան հարցի նկատմամբ: Գիտեք, որ Իսլամական համաժողովի շրջանակում Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան խնդիրը որպես միջկրոնական ներկայացնել: Այս դեպքում նման մոտեցումը հերքվում է, քանի որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիանալի են», -ասել է նախագահը:

Tekali Taxi