Գլխավոր / Армения / ՀԱԿ-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ

ՀԱԿ-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ

Այսօր Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ նախկին զինդատատախազ Գագիկ Ջահանգիրյանը հանրությանը ներկայացրեց ՀԱԿ-ի նոր նախաձեռնությունը:

Ըստ այդ նախաձեռնության` Հայ ազգային կոնգրեսը որոշել է ի մի բերել այն բոլոր դատական հայցերը, որոնք տարբեր քաղաքացիների կամ նախաձեռնությունների կողմից տրվել են հայաստանյան տարբեր դատական ատյաններ, և ներկայանալ մեկ միասնական դատական հայցով` Հայ ազգային կոնգրեսն ընդդեմ պետության:

Գագիկ Ջահանգիրյանը նշել է, որ հայցադիմումը երեքշաբթի օրվանից արդեն կլինի Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական և բոլոր տարածքային շտաբերում, և քաղաքացիները կկարողանան ստորագրել մինչև հոկտեմբերի 10-ը:

Գագիկ Ջահանգիրյանն ասել է, որ ժամկետները սեղմ են, և քաղաքացիներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

«Քանի որ ոչ մի ակնկալիք չունենք Հայստանի դատական համակարգից, այս միասնական դատական հայցը տանելու ենք մինչև եվրոպական դատարան»,- հավաստիացրել է Գագիկ Ջահանգիրյանը:

Tekali Taxi